Հայկ Կոնջորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Գերմանիայի և Հայաստանի միջև հարաբերությունները չափազանց կարևոր են և երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են։ 

Հայկ Կոնջորյանն արժևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կառուցողական ու արդյունավետ համագործակցության զարգացումը՝ այս համատեքստում ընդգծելով բարեկամական խմբերի դերը։

ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ այդ հարթակում ակտիվ երկխոսությունը կշարունակվի՝ նոր լիցք հաղորդելով միջխորհրդարանական կապերին։

Դեսպանը կարևորել է խորհրդարան այցելելու և համագործակցության հեռանկարները քննարկելու հնարավորությունը։ Կլաուդիա Բուշը դրական է գնահատել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով ՀՀ Ազգային ժողովի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը՝ վերահաստատելով Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին և օրենսդիր մարմնի ներուժի զարգացմանը շարունակաբար աջակցելու պատրաստակամությունը։

Հայկ Կոնջորյանն իր հերթին բարձր է գնահատել GIZ-ի աջակցությամբ խորհրդարանում իրականացվող համատեղ նախաձեռնությունները։ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ համագործակցության լայն հնարավորություններ կան՝ խորհրդարանական ժողովրդավարության և դիվանագիտության ոլորտում Գերմանիայի լավագույն փորձն ուսումնասիրելու ուղղությամբ։

Հայկ Կոնջորյանը դեսպանին է ներկայացրել խորհրդարանական աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով առանցքային առաջնահերթություններին, այդ թվում՝ խաղաղության օրակարգին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանների բացման և վիզաների ազատականացման գործընթացներին։

Հայերեն English Français Русский

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/11/26

Ասիական ինդեքսներն աճել են - 13/11/26

Հայկ Կոնջորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը

Աբովյան համայնքը հայտարարում է հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մրցույթ

Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանը տարածաշրջանային R&D և ինժեներական կենտրոն դարձնելու հեռանկարը

Թրամփի Խաղաղության խորհուրդը մշակել է Գազայի բնակիչների անվտանգության ապահովման ծրագիր

Ի՞նչ պետք է իմանալ բնակարան գնելուց առաջ. ՄՍՇՊՀ-ն մասնակցում է «Տուն Էքսպո» ցուցահանդեսին

Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի երեք բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարների հետ

Քրեակատարողական համակարգի բարեփոխումների արդյունքը պետք է զգա յուրաքանչյուր ազատությունից զրկված անձ․ ՄԻՊ