Գործադիրը 173 մլն դրամի աջակցություն տրամադրեց Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը 173 մլն դրամի աջակցություն տրամադրեց Արենի տեսակի խաղողի մթերման գործընթացին օժանդակած ընկերությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի նոյեմբերի 12-ի նիստում:

«Մենք, ըստ էության, արդեն ամբողջությամբ լուծել ենք Հայաստանի Հանրապետությունում խաղողի մթերման խնդիրը, հիմա ֆինանսավորման հարցն ենք այստեղ լուծում: Վերջին տարիներին Հայաստանում մի միտում կա, որը համաշխարհային միտում է՝ գինի արտադրողներն իրենց արտադրությունը հիմնականում ձգտում են կազմակերպել իրենց սեփական այգիների խաղողի հաշվին, որպեսզի կարողանան հետագծելիություն ապահովել, հատկապես որակյալ գինի արտադրողները հենց այդպես էլ անում են: Սա լուծում է հայկական գինու որակի, մրցունակության կարևոր խնդիրներ, միևնույն ժամանակ խնդիրներ է առաջացնում խաղողագործությամբ զբաղվով քաղաքացիների համար: Այս տարի մոտավորապես 5400 տոննա Արենի տեսակի խաղող ենք ունեցել և մոտ 2900 տոննան կամ եղել է հենց այդ ընկերություններինը կամ ինչ-որ քանակությամբ մթերել են իրենց կարիքներից ելնելով, և մոտ 2500 տոննայի իրացման խնդիր առաջացավ»,- ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նախարարը հայտնեց՝ 2478 տոննա Արենի տեսակի խաղողը տեխնիկական նպատակներով մթերել է Գետափի գինու գործարանը:

«Հենց դրա համար էլ ընկերությանը 173 մլն դրամ աջակցություն է տրամադրվում»,- նշեց նա:

Հայերեն

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

ՀԱՊԿ-ի խորհրդի նիստում Հայաստանին դաշինքից հեռացնելու հարց չի քննարկվել․ Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Գործադիրը 173 մլն դրամի աջակցություն տրամադրեց Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանը

Կառավարությունը 2 մլրդ 434 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր կիրականացնի 22 համայնքում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում

Սոնա Ղազարյանն ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածը համարել է առողջ քննադատություն և բանավեճի հիմք

Քաջարանի թունելի կառուցման համար Հայաստան է ներկրվել մասնագիտացված տեխնիկայի առաջին խմբաքանակը

Կադաստրի կոմիտեն հասցեների ճշգրտմանը միտված օրենսդրական փոփոխություններ է առաջարկում

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ԹՐԻՓՓ-ի ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթը