ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նոյեմբերի 10-ին հերթական անգամ հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երկու նավթային լցանավ, այդ թվում՝ մեկ գերլցանավ, հրդեհվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr  գործակալությունը։

«Երկու նավերից մեկը՝ գերլցանավը, բախվել է ծովային ականի և պայթել։ Երկրորդ լցանավը, որն գտնվում էր ԱՄՆ ռազմական ինքնաթիռների պաշտպանության տակ և փորձում էր գաղտնի անցնել անօրինական երթուղով, վթարի է ենթարկվել և կանգ առել խոշոր հրդեհի պատճառով», - նշված է հաղորդագրության մեջ։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը կրկին հայտարարել են, որ «չթույլատրված երթուղին, ինչպես նախկինում զգուշացվել էր, անվտանգ չէ», և բոլոր այն նավերը, որոնք համագործակցում են ԱՄՆ բանակի հետ և մտադիր են անցնել այդ երթուղով, «նույն ճակատագրին կարժանանան»։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մեկնարկած պատերազմից հետո Թեհրանն արգելափակել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով: ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին։

Հայերեն

Փարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Ֆիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ևս երկու լցանավի հրդեհման մասին

Սև Օհանյանն ու Փամելա և Էդվարդ Ավետիսյանները կարժանանան ՔՈԱՖ-ի հատուկ մրցանակների. Նյու Յորքում կկայանա հիմնադրամի Գալա երեկոն

ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի երևանյան նիստում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր

Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները հանդիպմանն ընդգծել են Կիևի անվտանգության երաշխիքների կարևորությունը

Սրբուհի Գալյանը նախանշել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման ժամկետները

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ռեզայիի և Վենսի միջև նախատեսվող հանդիպման մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները Երևանի թիվ 130 դպրոցում քննարկել են երեխաների իրավունքներին առնչվող հարցեր