Սիրիան և Սաուդյան Արաբիան ամրապնդում են համագործակցությունը․ ստորագրվել են  համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, վարչապետ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ-Սաուդը ներկա են եղել երկու երկրների միջև մի շարք համաձայնագրերի և փոխըմբռնման հուշագրերի ստորագրման արարողությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական  SANA գործակալությունը։

Համաձայնագրերն ու փոխըմբռնման հուշագրերն ընդգրկում են ենթակառուցվածքների, էներգետիկայի, բնակարանաշինության, առողջապահության, արդյունաբերության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, ռազմական համագործակցության և ֆինանսական ծառայությունների ոլորտները։

Սիրիայի ֆինանսների նախարարությունը Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամի հետ ստորագրել է վեց արտոնյալ վարկային համաձայնագիր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 403 միլիոն դոլարի չափով:

Սիրիայի նախագահը բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ նոյեմբերի 4-ին ժամանել է Սաուդյան Արաբիա։

Սաուդյան Արաբիայի պետական լրատվական գործակալության (SPA) փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հանդիպման ընթացքում պաշտոնյաները կոչ են արել անհապաղ դադարեցնել Կարմիր ծովում, Բաբ էլ Մանդեբի և Հորմուզի նեղուցներում ծովային նավարկությանը և ջրային ուղիների անվտանգությանը սպառնացող գործողությունները։

Նրանք ընդգծել են լարվածությունը թուլացնելուն, ճգնաժամերը զսպելուն, երկխոսությանն ու դիվանագիտությանն առաջնահերթություն տալուն, ինչպես նաև վեճերը խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված տարածաշրջանային և միջազգային ջանքերի ամրապնդման կարևորությունը։

Հայերեն

Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երեք ամսով երկարաձգվել է

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության բյուջեն կավելանա շուրջ 3.4 մլրդ դրամով

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ

Սիրիան և Սաուդյան Արաբիան ամրապնդում են համագործակցությունը․ ստորագրվել են  համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր

Երևանի քաղաքապետը հանդիպել է երիտասարդական խորհրդի անդամների հետ

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Պորտուգալիայի Խորհրդարանական հարցերի նախարարության սպորտի հարցերով պետքարտուղարին

Ավստրալիան կմասնակցի Ինդոնեզիայում խոշոր անտառային հրդեհների մարման աշխատանքներին

Պենտագոնը հերքել է Հեգսեթին պաշտոնից հեռացնելու մասին խոսակցությունները

Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով

Բոբ Դիլանը Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ