Մոլդովայի վարչապետը Կիևում վերահաստատել է Ուկրաինային հաստատուն աջակցությունը. Moldpres

2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանն աշխատանքային այցով Կիևում է, որտեղ նախատեսում է ուկրաինացի պաշտոնյաների հետ քննարկել ենթակառուցվածքների, էներգետիկայի և անվտանգության ոլորտներին առնչվող նախագծեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

«Ես այստեղ եմ՝ վերահաստատելու Մոլդովայի հաստատուն աջակցությունը մեր ուկրաինացի հարևաններին և ընկերներին, ինչպես նաև քննարկելու ենթակառուցվածքների, էներգետիկայի և անվտանգության ոլորտներին վերաբերող կոնկրետ նախագծեր», - ասել է Տոֆանը։

Այցի ընթացքում Մոլդովայի վարչապետն իր ուկրաիանացի գործընկեր Սերգեյ Կորեցկու հետ ծաղիկներ է դրել Ուկրաինայի զոհված պաշտպանների հիշատակի պատի մոտ՝ ի նշան հարգանքի։

Նախատեսվում է, որ հանդիպման ընթացքում վարչապետները կքննարկեն երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, տնտեսական և առևտրային համագործակցության զարգացումը, տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաև երկու երկրների եվրոպական ուղին։ Հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։

Այցի օրակարգը ներառում է նաև հանդիպում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ինչպես նաև քննարկում Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։

Վարչապետ Տոֆանն իր ուկրաինացի գործընկերոջ հետ միասին կմասնակցի նաև Կիևի միջազգային տնտեսական ֆորումին։ Ֆորումը նվիրված է ներդրումային հնարավորություններին և տնտեսական համագործակցության զարգացմանը։ Բացի այդ, Ուկրաինա կատարած այցի ընթացքում Մոլդովայի վարչապետը գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ կքննարկի տնտեսական գործընկերության զարգացումը և երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ընդլայնումը։

Հայերեն

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին

Համբարձում Մաթևոսյանը հույս է հայտնել Ադրբեջանի և մյուս հարևանների հետ համատեղ բնապահպանական ծրագրեր իրականացնելու վերաբերյալ

Սևանա լճի պահպանությունն ու համայնքների կայուն զարգացումը քննարկվել են COP17-ի շրջանակում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ

Բնության պահպանման նպատակներն իրական ներդրումային հնարավորությունների վերածելու թեմայով անցկացվեց բարձր մակարդակի երկխոսություն

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank