Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները
1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի ապակենտրոնացված համագործակցության շրջանակում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիացի գործընկերներին՝ Ժակլին Ռեբուֆեին և Մարի-Պիեռ Կուալիեին՝ Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի Գյուղատնտեսական պալատից, ինչպես նաև Միշել Պազումյանին և Սյուզան Սենլարին՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում խոսվել է գյուղատնտեսության ոլորտում համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքների, արդեն իսկ ունեցած փորձի և նոր ծրագրերի հնարավորությունների մասին։ Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել ֆրանսիական հաջողված փորձը Գեղարքունիքի մարզում կիրառելու և տեղական պայմաններին համապատասխան ծրագրեր ներդնելու հնարավորություններին։
Մարզպետը վստահություն է հայտնել, որ նման համագործակցությունը հնարավորություն է տալիս նոր գիտելիքներ ու փորձ ներգրավել մարզ, զարգացնել գյուղատնտեսությունը և ստեղծել ավելի լավ հնարավորություններ ֆերմերային տնտեսությունների համար։