ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

1 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցի հարավային հատվածում ականների վրա երկու լցանավ է պայթել և բռնկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարությունը։

«Նեղուցով նավագնացության կանոնները խախտող երկու լցանավ բռնկվել է և դադարեցրել ընթացքն այն բանից հետո, երբ նրանք դիպել են ԻՀՊԿ-ի քաջարի նավաստիների տեղադրած ականին», - ասվում է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ։

ԻՀՊԿ-ում կրկին նախազգուշացրել են, որ Իրանի կողմից չհաստատված երթուղիներով նավերի անցումը Թեհրանը համարում է անօրինական։

Կորպուսում նաև պնդում են, որ հոկտեմբերի 20-ին ԻՀՊԿ-ի հակաօդային պաշտպանության ուժերը Հորմուզի նեղուցի երկնքում նույնականացրել և խոցել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։

Վերջին օրերին ԻՀՊԿ-ն քանիցս հաղորդել է նեղուցում ականների վրա լցանավերի պայթելու մասին։

Հայերեն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունը հետաձգվել է

Հոկտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում. Պապիկյան

Զելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետ

Կոնստանտին Սոկոլովը խոսել է Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված պլանների մասին

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնատար անձը մեղադրվում է ընտրակաշառք տալու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հափշտակությանն օժանդակելու մեջ

COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է

Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին

Ըստ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի Հայաստանը տնտեսական լուրջ հետևանքների կբախվի ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում