Հայաստան

Երևանում COP17-ին ընդառաջ տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Հայաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը

2 րոպեի ընթերցում

Երևանում COP17-ին ընդառաջ տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Հայաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը

«ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնի տարածքում տեղի է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը։

Արարողությանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, «ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, գործընկերներ պետական գերատեսչություններից և միջազգային կառույցներից։

ՄԱԿ-ի դրոշի բարձրացման արարողությունը և տարածքը ՄԱԿ-ին հանձնելու միջոցառումը

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՇՄ նախարարությունից հայտնում են, որ ՄԱԿ-ի դրոշի բարձրացումը խորհրդանշում է համաժողովի նախապատրաստական աշխատանքների կարևոր հանգրվանը՝ ընդգծելով Հայաստանի՝ որպես հյուրընկալող երկրի, և Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման գործում։

ՄԱԿ-ի դրոշի բարձրացման արարողությունը և տարածքը ՄԱԿ-ին հանձնելու միջոցառումը

Հոկտեմբերի 19–30-ը Երևանը կհյուրընկալի COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։

Համաժողովի ընթացքում «Մերիդիան» էքսպո կենտրոնի Կապույտ գոտում կգործեն ՄԱԿ-ի համաժողովների կազմակերպման համար սահմանված համապատասխան ընթացակարգերն ու անվտանգության կանոնները։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañol中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում