Շիրակի մարզում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի ընտրական փուլը

1 րոպեի ընթերցում

Գյումրիի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի լողավազանում հոկտեմբերի 14-ին անցկացվել են «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետի աշխատակազմից, մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբով՝ 4-7-րդ դասարանների (2014-2017 թթ. ծնվածներ) և 8-12-րդ դասարանների (2009-2013 թթ. ծնվածներ) աշակերտների միջև: Կրտսեր տարիքային խմբի մասնակիցները մրցել են 50 մետր, իսկ ավագ տարիքային խմբի մասնակիցները՝ 100 մետր ազատ ոճում։

Մրցումների արդյունքներով կձևավորվի Շիրակի մարզի հավաքական թիմը, որի կազմում յուրաքանչյուր տարիքային խմբում կընդգրկվեն 4 տղա և 4 աղջիկ։

Մարզի հավաքականը նոյեմբերի 20-21-ը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում կմասնակցի հանրապետական եզրափակիչ մրցաշարին, որտեղ կրտսեր և ավագ տարիքային խմբերի մասնակիցները կմրցեն համապատասխանաբար 8×50 մետր և 8×100 մետր ազատ ոճով փոխանցումալողերում։

Հայերեն

Առաջիկա օրերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ

Էներգետիկ հրադադարի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. Պեսկով

ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափերի խարդախության դեպք

Իսպանացի ֆերմերները տրակտորներով մեկնել են Բարսելոնա

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Համբուրգում սկսվել է «Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիայի գործով դատավարությունը

Երևանում COP17-ին ընդառաջ տեղի է ունեցել ՄԱԿ-ի և Հայաստանի դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը

Լեհաստանի արտգործնախարարը Starlink-ի հնարավոր սահմանափակումների պատճառով քննադատել է Մասկին

Քանդակագործ Սամվել Պետրոսյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը

Ամենամեծ ոգեշնչումը ճանապարհն է՝ իր բոլոր ոլորաններով, մարտահրավերներով ու հաղթանակներով. Արտաշես Ստեփանյան