1 րոպեի ընթերցում
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել օմանցի պաշտոնակցի՝ Բադր բին Համադ ալ-Բուսայիդիի հետ՝ քննարկելու տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ իրավիճակը Եմենում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղիների շուրջ։
Վերջին օրերի ընթացքում Արաղչին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի, Թուրքիայի, Իրաքի և Սաուդյան Արաբիայի իր պաշտոնակիցների հետ՝ քննարկելու Եմենում տեղի ունեցող զարգացումները։