1 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալյասկայում Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ նախընտրական հանրահավաքում սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ՝ նշելով, որ իր համբերությունն արդեն սպառվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա ելույթի տեսանյութը տարածել է LiveNOW from FOX-ը։
«Սպասեք և կտեսնեք, թե ինչ ենք անելու Իրանի հետ։ Մենք նրանց ցույց կտանք։ Սպասեք և կտեսնեք։ Նրանք սպասում են.... Որովհետև մեր համբերությունն արդեն սպառվել է», - ասել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ, Թրամփի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա, իսկ ԱՄՆ-ին կրկին հարգում են աշխարհում։
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «շատ շուտով» կավարտվի, իսկ երբ դա տեղի ունենա, վառելիքի գները կնվազեն։