ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ  Էնդրյու Ջոնսոնն այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք՝ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունից տուժած տարածաշրջաններում քաղաքացիների ներգրավվածության խթանում» ծրագրի շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, այցի ընթացքում  Էնդրյու Ջոնսոնը հանդիպել է Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ։

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալը  նաև հանդիպել է Մարտունի համայնքի  շուրջ 70 բնակչի հետ՝ հնարավորություն ընձեռելով համայնքի բնակիչներին՝ հարցեր ուղղելու և իրենց տեսակետներն արտահայտելու տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»  նախաձեռնության վերաբերյալ։

Քննարկման ընթացքում Էնդրյու Ջոնսոնը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կարևորությունը՝ տարածաշրջանում շարունակվող խաղաղության գործընթացի համատեքստում։

Այցը հնարավորություն է ընձեռել համայնքի բնակիչներին՝ անմիջական երկխոսություն ծավալելու միջազգային գործընկերոջ հետ՝ ընդգծելով իրազեկված հանրային քննարկումների, քաղաքացիական մասնակցության և համայնքային ներգրավվածության կարևորությունը Հայաստանի խաղաղության, անվտանգության և զարգացման վրա ազդող հարցերի շուրջ։

Հայերեն English

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման մասին

Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին

ԵՄ արտահանվող հայկական ապրանքների համար արտոնյալ ռեժիմը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 10-ին

ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնք