ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Մայքլ Մավրոսին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և Կիպրոսի ժողովրդին՝ ընդգծելով Հայաստանի և Կիպրոսի միջև ձևավորված պատմական բարեկամությունն ու փոխադարձ համերաշխությունը։

Նա կարևորել է Կիպրոսի՝ որպես Հայաստանի վստահելի գործընկերոջ դերը և շնորհակալություն հայտնել դժվարին ժամանակներում ցուցաբերված շարունակական աջակցության համար։

Դեսպան Մայքլ Մավրոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների հետագա խորացման և համագործակցության նոր ուղղությունների զարգացմանն ուղղված իր պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են համագործակցության զարգացումը քաղաքական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում՝ ընդգծելով առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:

Հայերեն English Русский

Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Մեկնարկել է «Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը

Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները