ԱԺ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև հրմշտոց է տեղի ունեցել

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի հոկտեմբերի 6-ի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև բանավեճը վերածվել է հրմշտոցի։ Հայտարարվել է ընդմիջում, որից հետո խորհրդարանը շարունակել է աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ելույթի ընթացքում պատգամավոր Էդգար Ղազարյանը քննադատել է ԱԺ նախագահի գործունեությունը՝ պնդելով, որ խորհրդարանի ղեկավարի նոր ընտրության հարցն օրակարգում չներառելը վտանգում է Ազգային ժողովի բնականոն աշխատանքը։ Նա անդրադարձել է նաև եկեղեցուն առնչվող քննիչ հանձնաժողովին՝ դրա ստեղծումը համարելով ԱԺ իրավասություններից դուրս, ինչպես նաև բարձրաձայնել պատգամավորների պարգևավճարների հարցը։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդհատել է Ղազարյանի ելույթը՝ հայտարարելով, որ այն չի վերաբերում օրակարգին, և անջատել խոսափողը։ Պատգամավորը պնդել է, որ խոսում է օրակարգի մասին, ու պահանջել վերականգնել իր խոսքի իրավունքը և ելույթին հատկացված ժամանակը։

«Եթե պարոն Ղազարյանը հիմա կխոսի օրակարգի մասին, ես միացնում եմ խոսափողը։ Եթե չի խոսելու օրակարգից, անջատած է մնում»,- ասել է Ռուբինյանը՝ հղում անելով ԱԺ կանոնակարգին։

Բանավեճից հետո Ղազարյանի խոսափողը կրկին միացվել է, սակայն ելույթի շարունակության ընթացքում Ռուբինյանն այն նորից անջատել է։

Դահլիճում պատգամավորների միջև փոխադարձ մեղադրանքները վերածվել են հրմշտոցի, ինչից հետո ԱԺ նախագահն ընդմիջում է հայտարարել։

Ընդմիջումից հետո Ռուբինյանը, անդրադառնալով միջադեպին, նշել է, որ օրակարգից շեղվելը կարող է հանգեցնել նիստի ընթացքը խաթարող հետևանքների։

ԱԺ նախագահը Ղազարյանին մեղադրել է նիստերի բնականոն ընթացքը պարբերաբար խաթարելու մեջ և զգուշացրել, որ նման վարքագիծը շարունակելու դեպքում նրան կհեռացնի դահլիճից՝ սկզբում մեկ, ապա յոթ օրով։ Այդ խոսքի ընթացքում Ռուբինյանը նաև հիշատակել է պատգամավորին դահլիճից դուրս շպրտելու հնարավորությունը։

Հերթական նիստերի օրակարգում երկու հարց է՝ Հայ առաքելական եկեղեցուն առնչվող խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու և «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ։

Հայերեն

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները

Մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է․ Կադաստրի կոմիտե

Նարեկ Կարապետյանը Շաքիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ քննադատել է պատասխանատու մարմինների գործունեությունը

Մակրոնը Զելենսկու հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինային

ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների

Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման տարածաշրջանային թիրախներին

Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների

ՀՀ ԱԺ նախագահը Շաքիում ադրբեջանցի զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը որակել է հանցագործություն