Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու հնարավորության մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ կարող են Եվրոպայից վերաբաշխվել Արևմտյան կիսագնդում՝ Թրամփի վարչակազմի կողմից Հարավային Ամերիկայում թմրակարտելների դեմ ռազմական գործողությունների ընդլայնման ֆոնին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Hill պարբերականը։

«Մենք, անկասկած, ընդլայնում ենք մեր ներկայությունն ու ռազմական կարողությունները Կենտրոնական և Հարավային Ամերիկայում՝ գործընկերների հետ համագործակցությամբ, և դա պայմանավորված է նաև Վենեսուելայի հարցում նախագահի համարձակ քայլով», - լրագրողներին ասել է Հեգսեթը՝ նկատի ունենալով ԱՄՆ զինված ուժերի կողմից Վենեսուելայի նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալումը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը համագործակցության լայն հնարավորություններ ունի Էկվադորի, Հոնդուրասի, Գվատեմալայի և Պանամայի հետ։

ԱՄՆ-ը ներկայումս Հարավային Ամերիկայում մեծ ռազմակայան չունի։ Սակայն անցած տարվա աշնանից Պենտագոնը սկսել է ընդլայնել Լատինական Ամերիկայում թմրակարտելների դեմ ռազմական գործողությունները։

ԱՄՆ զինված ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում ենթադրյալ թմրանյութերի փոխադրմամբ զբաղվող նավերին։ Անցյալ տարվա սեպտեմբերի 2-ից ԱՄՆ զինված ուժերը Հարավային Ամերիկայի երկու կողմերում իրականացրել են առնվազն 70 հարված, որոնց հետևանքով, ըստ ամերիկյան կողմի, սպանվել է 234 «նարկոահաբեկիչ»։

Վերջին շաբաթներին ԱՄՆ զինված ուժերը թմրանյութերի դեմ պայքարում կենտրոնացել են նաև այսպես կոչված «լողացող վառելիքալցակայանների» վրա։ Այդ գործողությունների ընթացքում ամերիկյան ուժերը կանգնեցնում են Էկվադորի ափերի մոտ գտնվող խոշոր ձկնորսական նավերը, անձնակազմին դուրս բերում, ապա ոչնչացնում նավը։

ԱՄՆ վարչակազմը երկու մոտեցումն էլ ներկայացնում է որպես տարածաշրջանում ապօրինի թմրանյութերի հոսքը կասեցնելու և թմրակարտելների դեմ պայքարելու միջոց։ Վաշինգտոնը դրանք համարում է ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող կազմակերպություններ։

Հայերեն English Русский

Անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում պետությունների պատասխանատվությունն ու միջազգային մեխանիզմները՝ փորձագետների ուշադրության կենտրոնում

Փորձաքննությունը հաճախ չի կատարում նախագծերի որակի ֆիլտրի իր դերը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Մոլդովայի խորհրդարանի խոսնակն աջակցել է երկրի օդային տարածքի պաշտպանության նպատակով Ռումինիայի հետ համագործակցելու առաջարկին. Moldpres

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ

Բուլղարացի աստղագետը մասնակցել է Երկրի մերձակայքում երեք աստղից բաղկացած հազվագյուտ աստղային համակարգի հայտնաբերմանը. BTA

Ազգային ժողովի նիստը նոյեմբերի 19-ին կշարունակվի մինչև ժամը 20։00-ն

Վահան Կոստանյանն ընդունել է Արգենտինայի Կորդոբա նահանգից ժամանած գործարար պատվիրակությանը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ -19/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 19/11/26

Վան Գոգի «Ծաղկող շագանակենին» կտավը վաճառվել է ավելի քան 190 մլն դոլարով