ԵՄ-ն որպես մակրոֆինանսական օգնություն շուրջ երեք միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 2-ին Ուկրաինային է 2,9 միլիարդ եվրո է փոխանցել բյուջետային կարիքները և պետական​​ապարատի աշխատանքը ֆինանսավորելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

«Այսօր Եվրահանձնաժողովը Ուկրաինային է հատկացրել 2,9 միլիարդ եվրո՝ ֆինանսական կարիքներին աջակցելու և պետական ​​կառավարման վարչակազմի գործունեությունն ապահովելու համար, մինչ երկիրը շարունակում է պաշտպանվել Ռուսաստանի ծավալած պատերազմի դեմ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 2-ին փոխանցված միջոցներից 800 միլիոն եվրոն առաջին անգամ տրամադրվել է Ukraine Facility մեխանիզմի միջոցով՝ 2026–2027 թվականների համար 90 միլիարդ եվրո ծավալով Ուկրաինային աջակցության վարկի շրջանակներում։

2022 թվականից ի վեր ԵՄ-ն և դրա անդամ պետությունները Ուկրաինային, ընդհանուր առմամբ, տրամադրել են 227,4 միլիարդ եվրոյի աջակցություն, այդ թվում՝ 3,8 միլիարդ եվրոն՝ սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներից, նշվում է հաղորդագրության մեջ։

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ մինչև 2026 թ. վերջը Ուկրաինայի համար հասանելի է մնում ևս 33,7 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն՝ համապատասխան պայմանների կատարման դեպքում. այն ներառում է 29,3 միլիարդ եվրո՝ Ուկրաինային աջակցության վարկի շրջանակներում և 4,4 միլիարդ եվրո՝ Ukraine Facility սկզբնական ծրագրով։

Հայերեն Русский

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները

Դավիթ Թադևոսյանն ընդունել է «Մայքրոչիփ Թեքնոլոջի» ընկերության ներկայացուցիչներին

Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Լիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի և սփյուռքահայ գործիչ Պերճ Աբգարյանի հետ

Իրանը ԵԱՏՄ-ն համարում է համատեղ զարգացման կարևորագույն հարթակներից մեկը

Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը. վարչապետ

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը

Եվրոպական խորհրդարանում քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգի առաջնահերթությունները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/10/26

Ասիական ինդեքսներ - 02/10/26