Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը

2 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում գործող Իրավաբանական լաբորատորիայում, տեղի է ունեցել մասնագիտական քննարկում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր, Հայ իրավաբանական միության անդամ Արմենուհի Էմի Աշվանյանի մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության վարչությունների պետերը, Երևան քաղաքի դատախազը, գլխավոր դատախազի խորհրդականներն ու օգնականները, ինչպես նաև Դատախազության աշխատակազմի Իրավաբանական բաժնի ներկայացուցիչները։

Մասնագիտական երկխոսության թեման «Մեղադրանքի արդյունավետ պաշտպանությունը դատարանում. ամերիկյան և հայաստանյան փորձ»-ն էր։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջույնի խոսքում կարևորել է նման ձևաչափով մասնագիտական երկխոսությունների անցկացումը և ընդգծել տարբեր իրավական համակարգերի միջև մասնագիտական փորձի փոխանակման նշանակությունը՝ դատախազական գործունեության արդյունավետության բարձրացման համատեքստում։

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գերագույն դատարանի դատավոր Արմենուհի Էմի Աշվանյանը ներկայացրել է ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Կալիֆոռնիա նահանգում, մեղադրանքի պաշտպանության և դատական գործընթացում դատախազի դերի վերաբերյալ առկա մոտեցումները։

Քննարկման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձ է կատարվել հայաստանյան և ամերիկյան իրավական համակարգերում դատախազների մասնագիտական աշխատանքի առանձնահատկություններին, դատարանում մեղադրանքի պաշտպանության մարտահրավերներին, դատավարական հմտություններին և մասնագիտական պատրաստվածության շարունակական զարգացման անհրաժեշտությանը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ևս Արմենուհի Էմի Աշվանյանի մասնակցությամբ Երևանում տեղի էր ունեցել «Դատավարական էթիկա» խորագրով մասնագիտական երկխոսություն, որը կազմակերպել էր Գլխավոր դատախազությունը՝ Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառումների շրջանակում:

Հայերեն

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականները Երևանում քննարկում են գիտության և արդյունաբերության ոլորտներում ԱԲ կիրառման հեռանկարները

Սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառը

Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձը

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հնդկաստանի երեք քաղաքներում հանդես է եկել ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարով

Սեպտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ

ՍԴՀԿ 23-ՐԴ համագումարը ողջունել է Հայաստանի Հանրապետության վարած բազմաբևեռ, հավասարակշռված և նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը լինելու է Ուկրաինայի վերականգնման և վերակառուցման գործընթացի ակտիվ գործընկեր. Moldpres