«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

3 րոպեի ընթերցում

Դպրոցահասակ երեխաների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման և լող մարզաձևի մասսայականացման նպատակով մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 8-ը ՀՀ մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների միջև կանցկացվի նախնական՝ մարզային փուլը: Մարզային փուլի ժամանակացույցն ու մրցավայրերը՝ կից:

Եզրափակիչ փուլին մասնակցում են ՀՀ 10 մարզերի հավաքական թիմերը և Երևանի քաղաքային փուլում հաղթող ճանաչված վարչական շրջանի թիմը: Յուրաքանչյուր տարիքային խմբի թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ:

Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբով՝

·  4-7-րդ դասարաններ՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտներ,

·  8-12-րդ դասարաններ՝ 2009-2013 թվականներին ծնված աշակերտներ:

Մարզային և Երևան քաղաքի վարչական շրջանների փուլին կարող են մասնակցել հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների աշակերտները, որոնք լողով զբաղվելու համար հակացուցում չունեն: Մրցաշարի մարզային, Երևան քաղաքի վարչական շրջանների և քաղաքային փուլերում 1-ին տարիքային խմբի մասնակիցները մրցում են 50 մետր, իսկ երկրորդ տարիքային խմբի մասնակիցները՝ 100 մետր ազատ ոճում:

Մրցաշարի մարզային, Երևան քաղաքի վարչական շրջանների և քաղաքային փուլերը պետք է անցկացվեն առնվազն 25 մետր երկարությամբ լողավազաններում:  Եզրափակիչ փուլում առաջին և երկրորդ տարիքային խմբերի մասնակիցները մրցում են համապատասխանաբար  8x50 մետր և 8x100  մետր փոխանցումալողով, ազատ ոճով, խառը կազմով (4 աղջիկ և 4 տղա):

Մրցաշարի եզրափակիչ փուլում յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, հուշանվերներով, մեդալներով և դրամական պարգևներով:

Թիմերի դրամական պարգևների գումարը համամասնությամբ կբաժանվի հավաքական թիմի անդամների դպրոցների միջև՝ դպրոցի մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով:

1-ին տեղ գրաված թիմը կպարգևատրվի 4,000,000 ՀՀ դրամով, 2-րդ տեղը՝ 2,500,000 ՀՀ դրամով, իսկ 3-րդ տեղը՝ 1,500,000 ՀՀ դրամով:

Մրցաշարի մրցանակային տեղեր գրաված աշակերտները ևս կպարգևատրվեն դրամական մրցանակներով.

· 1-ին տեղ՝ (8 մասնակից) 150,000-ական ՀՀ դրամ,

· 2-րդ տեղ՝ (8 մասնակից) 100,000-ական ՀՀ դրամ,

· 3-րդ տեղ՝ (8 մասնակից) 75,000-ական դրամ:

Պարգևատրում է նախատեսված նաև հավաքական թիմերի պատասխանատուների համար (մարզիչ կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչ) ՝

· 1-ին տեղ՝ 150,000 ՀՀ դրամ,

· 2-րդ տեղ՝ 100,000 ՀՀ դրամ,

· 3-րդ տեղ՝ 75,000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի վերջին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում:

Հայերեն

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

SpaceX-ի Starship հրթիռն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր

Սեպտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք