Վրաստան-Ռուսաստան սահմանի «Կազբեգի» մաքսային անցակետը վերսկսել է աշխատանքը

2 րոպեի ընթերցում

Վրաց-ռուսական սահմանին մաքսային ընթացակարգերը վերսկսվել են Դարյալիի կիրճում հեղեղման վտանգի վերացումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությանը։

Սեպտեմբերի 25-ի առավոտյան Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Դևդորակիի հովտում ազդարարման համակարգերը գրանցել են ջրի մակարդակի բարձրացում գետաբերանի հատվածում։ Դրա հետևանքով «Դարյալի» հսկիչ անցակետից և «Կազբեգի» մաքսային անցակետից տարհանվել են աշխատակիցներն ու քաղաքացիական անձինք։ Եկամուտների ծառայությունը հայտարարել էր սահմանին մաքսային ընթացակարգերի դադարեցման մասին։

««Կազբեգի» մաքսային անցակետում մաքսային հսկողության ընթացակարգերը լիովին վերականգնվել են։ Վրաստանի մաքսային սահմանին ապրանքների ներմուծում-արտահանումը, ինչպես նաև ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգերն անխոչընդոտ իրականացվում են երկու ուղղություններով», - ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է գերատեսչությունը, ըստ Շրջակա միջավայրի  գործակալության տեղեկատվության՝ Դարյալիի կիրճում սպառնալիքը վերացել է։

Իր հերթին, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ավտոմոբիլների երթևեկության սահմանափակումները վերացվել են, և «Դարյալի» անցակետը կշարունակի աշխատել սովորական ռեժիմով:

Վրաստան

Ռուսաստան-Վրաստան սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին. Լարսը փակ է

Հայերեն Русский

Հռոմի Լևոն XIV պապը պետական այցով Ֆրանսիայում է

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելությանը

Մհեր Գրիգորյանն ու Նիկոլա Նիկոլովը քննարկել են առևտրատնտեսական, տուրիզմի, ավիացիայի ոլորտներում համագործակցությունը

ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը

ՀՀ ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրենը քննարկել են ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր

Բրյուսելում տասը կին պատմում են իրենց ընտանիքի պատմությունը. նրանց թվում է հայուհի Ժաննա Թովմասյանը

Ճապոնիայի տրամադրած 20 միլիարդ դոլարի չափով օգնությունն ամենախոշորներից մեկն է. Զելենսկի

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին

ԱՄՆ-ն առաջարկել է եռակողմ ձևաչափով հանդիպում անցկացնել ԱՄԷ-ում. Զելենսկի

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի առաջին ութ ամիսներին աճել է 3․2 տոկոսով