Բուլղարուհի բեռնատարի վարորդն արժանացել է «Տարվա վարորդ 2026» մրցանակին. BTA

2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիայի ներկայացուցիչ Դեսիսլավա Յորդանովան արժանացել է «Trimble Driver of the Year 2026» («Տարվա վարորդ») մրցանակին՝ մրցակցելով տարբեր ազգությունների ավելի քան 2000 առաջադրված պրոֆեսիոնալ բեռնատարի վարորդների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։

Մրցանակը 49-ամյա Յորդանովային է հանձնվել սեպտեմբերի 24-ին Բրյուսելում կայացած արարողության ժամանակ, որն անցկացվել է «Trimble Insights Europe» ֆորումի շրջանակում։

Յորդանովան բուլղարական «TRANSPRESS» տրանսպորտային և լոգիստիկ ընկերության թիմի անդամ է արդեն ավելի քան երկու տարի։ Նա սկսել է աշխատել որպես բեռնատարի վարորդ՝ առանց ծանրաքաշ տրանսպորտային միջոցներ վարելու նախնական փորձի։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում նա անցել է ավելի քան 100 000 կիլոմետր՝ իրականացնելով փոխադրումներ ինչպես Բուլղարիայի ներսում, այնպես էլ դեպի Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա և եվրոպական այլ երկրներ։

«Տարվա վարորդ» մրցանակն ամեն տարի շնորհվում է պրոֆեսիոնալ վարորդների, որոնք ցուցաբերում են բացառիկ հմտություն, պատասխանատվություն և նվիրվածություն իրենց մասնագիտությանը։ Մրցույթը կազմակերպվում է տրանսպորտի կառավարման «Transporeon» հարթակի կողմից։ Թեկնածուներին առաջադրում են գործատուները, իսկ գնահատումն իրականացնում է անկախ ժյուրին։

«TRANSPRESS» ընկերությունից հայտնել են, որ Յորդանովան ընկերությանը միացել է 2024 թ. մայիսի 26-ին և միջազգային երթուղիներով աշխատանքը սկսելուց առաջ վերապատրաստում է անցել ընկերության մասնագիտական ​​ակադեմիայում։ Նա ընկերությունում աշխատող բեռնատարի ավելի քան 40 կին վարորդներից մեկն է։

Հայերեն

Տելեկոմից մինչև ֆինտեխ, էներգետիկա, լոգիստիկա և ավելին. Team Group-ը Digitec-ում թվային նոր լուծումներ ու հարթակներ է ներկայացնում

Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում

Նախարարը հաջողություն է մաղթել դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը

ԱրարատԲանկը տեղաբաշխելու է «Ֆարմ Կրեդիտ Արմենիայի»՝ Հայաստանում առաջին սոցիալական պարտատոմսերը

Աբովյան համայնքին է վերադարձվել Հատիս փողոցում գտնվող հողամասը. Գլխավոր դատախազություն

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ

Շիրակի մարզում մեկնարկել է կարկտահարությունից տուժած բնակիչներին և տնտեսություններին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացը

Եվրոպական ինդեքսները նվազել են - 20/11/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 20/11/26