Միխայիլ Գալուզին ու Գուրգեն Արսենյանը քննարկել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հեռանկարները
1 րոպեի ընթերցում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը։
Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության շուրջ։
Գալուզինը և Արսենյանը հաստատել են միջպետական երկխոսության շրջանակում հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարների առարկայական քննարկումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը։