ԵՄ-ն հաստատել է բարեփոխումների համար Ուկրաինային մոտ 3 միլիարդ եվրոյի հատկացումը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան առաջիկայում կստանա գրեթե 3 միլիարդ եվրո՝ ԵՄ խորհրդի կողմից Ուկրաինայի աջակցության հիմնադրամի (Ukraine Facility) ութերորդ տրանշի հաստատումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ խորհուրդը։

Հայտարարության մեջ նշվում է, որ այս գումարից գրեթե 800 միլիոն եվրոն առաջին անգամ կտրամադրվի Ուկրաինային աջակցության վարկի միջոցով։

«Այսօր հաստատված տրանշը ցույց է տալիս Ուկրաինայի կողմից տասը նպատակային միջոցառումների հաջող իրականացումը։ Մինչ օրս Ուկրաինան իրականացրել է ծրագրով նախատեսված 95 նպատակային միջոցառումներից 84-ը, ինչը կազմում է ներկայում նախատեսված միջոցառումների մոտ 88%-ը», - նշել է ԵՄ խորհուրդը։

Բացի այդ, սեպտեմբերի 24-ին ԵՄ խորհուրդը փոփոխություններ է կատարել «Ուկրաինայի պլանում»՝ ներառելով Նորվեգիայի կողմից մոտ 92 միլիոն եվրոյի չափով անվերադարձ օգնության կամավոր ֆինանսական ներդրումը։

Ուկրաինայի աջակցության մեխանիզմը թույլ է տալիս ԵՄ անդամ պետություններին, երրորդ երկրներին և միջազգային կազմակերպություններին կատարել կամավոր ներդրումներ։ Շվեդիան արդեն իսկ 2025  թվականի ընթացքում կատարել է, ընդհանուր առմամբ, ավելի քան 253 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ կամավոր ներդրումներ՝ անվերադարձ օգնության տեսքով։

Հուլիսի 30-ին ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի հիմնադրամի շրջանակներում բարեփոխումների նորացված ծրագրին, որը թույլ կտա Ուկրաինային 2026 թվականին ստանալ 8,3 միլիարդ եվրո՝ բյուջետային կարիքները հոգալու համար:

Հայերեն Русский

ՔՊ խմբակցությունը հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի նախագահն ու Բրազիլիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Արհեստական ​​բանականությունը կլինի Սի Ծինփինի հետ հանդիպման առանցքային թեմաներից մեկը. Թրամփ

ՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին

Մոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. Moldpres

Աֆղանստանում հայտնել են Պակիստանի հարվածների հետևանքով չորս զոհի մասին

ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-24/09/26

Ասիական ինդեքսներ - 24/09/26