Նուբարաշեն վարչական շրջանը ոռոգման ջուր կունենա

1 րոպեի ընթերցում

Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները ջրցան մեքենաների փոխարեն կջրվեն ոռոգման ջրով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Ջրային կոմիտեին պատկանող, Երևանամերձ հատվածում գտնվող արհեստական ջրամբարից քաղաքապետարանի նախաձեռնությամբ խողովակաշարով ոռոգման ջուր է տեղափոխվում Նուբարաշեն վարչական շրջան։

Դեռևս նախորդ տարի անցկացվել էր 1 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, այս տարի ծավալն ավելացվել է ևս 1,5 կմ-ով։  Ձեռք է բերվել նաև պոլիէթիլենային խողովակները եռակցող նորագույն սերնդի սարքավորում, ինչն ավելի արդյունավետ է դարձնում աշխատանքների ընթացքը։ 

Քաղաքապետարանից հայտնում են, որ վերջին 4 տարում Երևանում անցկացվել է շուրջ 150 կմ երկարությամբ ոռոգման համակարգ։ 

Հայերեն

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում MIT-ի հետ համագործակցության հնարավորությունները

Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգ

Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

Թուրք փորձագետը համոզված է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հասել են կարևորագույն հանգրվանի

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է Ադրբեջանի ընտրանուն

Ջանքեր չենք խնայելու որոշ ուղղություններով մեր ամուր դիրքերը պահպանելու համար. ԲՏԱԱԲ նախարար

ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը կարծում է, որ ժամանակն է միջխորհրդարանական կապեր ձևավորել նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ

Վահան Կոստանյանն ու Լոու Ցինծիենն ընդգծել են դեպի Չինաստան հայկական ապրանքների արտահանման ծավալների ավելացման կարևորությունը