Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը

2 րոպեի ընթերցում

Գլոբալ Հարավը պետք է մասնակցի այն որոշումների կայացմանը, որոնք ուղղակիորեն վերաբերում են նրա ապագային. դրա համար անհրաժեշտ է ՄԱԿ-ի բարեփոխում, այդ թվում՝ բազմակողմանիության առումով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Գլոբալ Հարավի երկրների և բարեկամական պետությունների բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։

«Գլոբալ Հարավը պետք է մասնակցի որոշումների կայացման այն կառույցներին, որոնք քննարկում են ուղղակիորեն մեր ապագային վերաբերող հարցեր…. ՄԱԿ-ի և, ընդհանուր առմամբ, բազմակողմանիության բարեփոխումն անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի հաշվի առնվեն Գլոբալ հարավի առաջնահերթությունները», - Ջայշանկարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Այսօր Գլոբալ հարավը կարող է գտնվել գլոբալ ճգնաժամի առաջին շարքում, սակայն որոշումների կայացման գործընթացում մնում է վերջին տեղում», - նշել է նա։

Ջայշանկարը հայտարարել է, որ այժմ Գլոբալ հարավի երկրների համերաշխությունն ավելի կարևոր է, քան երբևէ։

«Այն ժամանակ, երբ մեզ անհրաժեշտ է դիմել բազմակողմ փոխգործակցությանը, մենք, ընդհակառակը, ականատեսն ենք դառնում նրա ապամոնտաժմանը։ Միջազգային կազմակերպությունները, որոնցից մենք լուծումներ ենք ակնկալել, ինքնին վերածվել են խնդրի, որը պահանջում է մեր միջամտությունը», - ասել է նախարարը։

Ջայշանկարը կոչ է արել Գլոբալ հարավի երկրներին օգտագործել առկա հարթակները՝ քննարկելու Գլոբալ հարավի խնդիրները, և թույլ չտալ, որ շահերը հետ մղվեն երկրորդ պլան։

Միևնույն ժամանակ, G4 երկրների՝ Հնդկաստանի, Բրազիլիայի, Գերմանիայի և Ճապոնիայի արտգործնախարարները կոչ են արել բարեփոխումներ իրականացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ նշելով, որ կառույցը ներկայում չի կարողանում արդյունավետորեն իրականացնել միջազգային խաղաղությունը և անվտանգությունը պահպանելու իր հիմնական պարտականությունը։

Հայերեն Русский

Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

Թուրք փորձագետը համոզված է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հասել են կարևորագույն հանգրվանի

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է Ադրբեջանի ընտրանուն

Ջանքեր չենք խնայելու որոշ ուղղություններով մեր ամուր դիրքերը պահպանելու համար. ԲՏԱԱԲ նախարար

ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը կարծում է, որ ժամանակն է միջխորհրդարանական կապեր ձևավորել նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ

Վահագն Կոստանյանն ու Լոու Ցինծիենն ընդգծել են դեպի Չինաստան հայկական ապրանքների արտահանման ծավալների ավելացման կարևորությունը

Հայաստանում ձևավորվում է տեխնոլոգիական ենթակառուցվածքի բավական մեծ ծավալ. NVIDIA-ի փոխնախագահը՝ ՀՀ-ի ԱԲ հզորությունների մասին

Digitec 2026-ը կանցկացվի «Աշխարհի նոր ԱԲ հանգույցը» խորագրի ներքո

Անկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին