Մակրոնը զգուշացրել է Եվրոպայի դեմ Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժգնացման մասին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 18-ին հայտարարել է, որ վերջին շաբաթներին Ֆրանսիան բախվել է ռուսական հիբրիդային հարձակումների սպառնալիքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Վերջին շաբաթներին ուժեղացել է եվրոպացիներին և Ֆրանսիային սպառնացող վտանգը, մասնավորապես՝ ռուսական հիբրիդային սպառնալիքը», - ասել է Մակրոնը Փարիզում քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում։

«Նպատակն է վախեցնել մեզ և խափանել Ուկրաինային աջակցելու մեր ջանքերը։ Արդյունքը կլինի ճիշտ հակառակը։ Մենք վախեցած չենք, քանի որ գիտենք, որ Ուկրաինայում որոշվում է մեր անվտանգության հարցն այսօր և վաղը», - շեշտել է նա՝ նշելով, որ ռուսական հիբրիդային հարձակումներն «անպատասխան չեն մնա»։

Մակրոնը նաև հայտարարել է, որ կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը պատրաստել կարևորագույն ենթակառուցվածքների և պաշտպանական արդյունաբերության օբյեկտների պաշտպանության ծրագիր այս սպառնալիքի դեմ։

BBC-ն նշում է, որ եվրոպական ավելի ու ավելի մեծ թվով առաջնորդներ են զգուշացնում, որ Ռուսաստանը կարող է հարձակումներ նախապատրաստել՝ Ուկրաինային աջակցելու իրենց հանձնառությունը փորձարկելու համար։

Հայերեն

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ վարչապետը ժամանել է Ֆրանսիա

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին