Նիկոլ Փաշինյանը Հեսսեյան Խաղաղության մրցանակին արժանանալը մեծ պատիվ է համարել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հեսսեյան Խաղաղության մրցանակին արժանանալու համար։

«Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան Խաղաղության մրցանակին՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Շնորհակալ եմ գնահատանքի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Հարապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 18-ին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։

 

 

 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский 中文