Ղալիբաֆը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը

2 րոպեի ընթերցում

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ողջունելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը, հայտարարել է, որ միաբևեռ աշխարհակարգի դարաշրջանն ավարտվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ղալիբաֆը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։

 «Միաբևեռ կարգը, որի դեպքում մի կողմն ուժի և հարկադրանքի միջոցով զիջումներ է կորզում, ավարտվել է։ Չինաստանի և Ռուսաստանի կողմից կիրառված վետոները մերժեցին Անվտանգության խորհրդի քաղաքական շահարկումը և վերահաստատեցին օրենքի գերակայությունը», - նշել է նա։

Ղալիբաֆը նաև ընդգծել է, որ Իրանը պետք է պաշտպանի բազմակողմանիությունը, և որ միակողմանիությունը ոչ մեկի շահերին չի ծառայում։

Ռուսաստանը և Չինաստանը սեպտեմբերի 17-ին վետո են դրել ՄԱԿ-ի բանաձևի վրա, որը ՄԱԿ-ի փորձագետներին լիազորում էր շարունակել Իրանի դեմ 2025 թվականին միջուկային ծրագրի պատճառով վերականգնված պատժամիջոցների մոնիթորինգը։

Միացյալ Նահանգները մշակել էր բանաձև՝ ՄԱԿ-ի փորձագետների խմբի մանդատը մեկ տարով երկարաձգելու համար։ Առաջարկը մերժվել է ձայների 11-2 հարաբերակցությամբ՝ Ռուսաստանի և Չինաստանի վետոների պատճառով, իսկ Սոմալին և Պակիստանը ձեռնպահ են մնացել։

Իրան

ՄԱԿ-ում Իրանի հետ կապված բանաձևը մերժվել է ՌԴ-ի և Չինաստանի վետոյի պատճառով

Հայերեն Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին