Թուրքիա

Արաղչին թուրք և պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

1 րոպեի ընթերցում

Արաղչին թուրք և պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի և Պակիստանի բանակի գլխավոր ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ՝ քննարկելու տարածաշրջանային զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

Ֆիդանի հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Արաղչիի՝ Պեկինում գտնվելու ընթացքում, որի ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև տարածաշրջանային վերջին զարգացումների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Բացի այդ, Արաղչին տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել նաև Մունիրի հետ ունեցած հեռախոսազրույցում։

Հեռախոսազրույցների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում