ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է  Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով անանուն աղբյուրի։

Գործակալության փոխանցմամբ՝ առանձին հայտարարության մեջ, որտեղ Աբբասի անունը չի հիշատակվում, ԱՄՆ պետքարտուղարությունը նշել է, որ մուտքի արտոնագրեր չի տրամադրի Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) անդամներին և Պաղեստինյան վարչակազմի պաշտոնյաներին՝ նրանց կողմից բարեփոխումներ չիրականացնելու և խաղաղության հեռանկարները խաթարող շարունակական գործունեության պատճառով։

Աղբյուրը հաստատել է, որ միջոցառումը վերաբերում է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին։

Վաշինգտոնը նաև մեղադրել է պաղեստինյան կազմակերպություններին իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը միջազգայնացնելու քայլեր ձեռնարկելու մեջ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի միջոցով։

Թրամփի վարչակազմը նման կերպ էր վարվել նաև նախորդ տարի՝ ստիպելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մշտական ​​​​մասնակից Պաղեստինի առաջնորդին տեսակապով դիմել աշխարհի երկրների ղեկավարներին։

Հայերեն Русский

Դենիս Ջորկաեֆը ֆուտբոլի զարգացման ծրագիրը կկազմի ակումբների հետ քննարկումների արդյունքում

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին