Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման նոր փուլ

2 րոպեի ընթերցում

Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց վերապատրաստման դասընթացների հերթական փուլը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։

Վերապատրաստմանը կարող են մասնակցել ինչպես գործող կառավարիչները, այնպես էլ այն անձինք, ովքեր ցանկանում են զբաղվել կառավարչի գործունեությամբ:

Դիմումները և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև սեպտեմբերի 23-ը Քաղաքաշինության կոմիտեի info@minurban.am էլեկտրոնային հասցեի կամ e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով։ Վերապատրաստման մեկնարկի մասին հայտարարությունը, դիմումի ձևը և դասընթացների ծրագրերը հրապարակված են Քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքի «Ծրագրեր» բաժնի «ԲԲՇ կառավարիչների վերապատրաստում» ենթաբաժնում։

2026թ. հոկտեմբերի 5-ից մեկնարկող վերապատրաստման նոր փուլի շրջանակում դասընթացներ իրականացնելու են երկու կազմակերպություններ։

Դասընթացի մասնակիցները կստանան իրավական, վարչարարական, ֆինանսական, շենքերի վերաբերյալ տեխնիկական գիտելիքներ, կզարգացնեն բանակցային հմտություններն ու կսովորեն կազմել դրամաշնորհային հայտեր։ Դասընթացի ավարտին նրանց գիտելիքները կստուգվեն թեստավորման եղանակով։

Հիշեցնենք, որ գործող կառավարիչները, ինչպես նաև ոլորտ մուտք գործել ցանկացողները մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը ժամանակ ունեն վերապատրասման և թեստավորման համար։ Թեստավորմանը կարող են մասնակցել նաև կոմիտեի կայքում տեղադրված հարցաշարերից օգտվելով ինքնուրույն պատրաստված անձինք։

 

Հայերեն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն