Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին, նավահանգիստներին և լոգիստիկ կենտրոններին։ Գերատեսչությունը հայտնում է Կիևում նավակների և անօդաչու թռչող սարքերի պահեստների, իսկ Նիկոլաևի մարզում՝ լոգիստիկ կենտրոնների հարվածելու մասին։ ՌԴ ՊՆ-ն նաև հաղորդել է Օդեսայի նավահանգիստներից մեկը և լոգիստիկ կենտրոնները թիրախավորելու մասին։

BBC-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով Կիևի իշխանություններին, հաղորդում է, որ ռուսական ԱԹՍ-ն հարվածել է բարձրահարկ բնակելի շենքի, որտեղ տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ հղի կին։

Օդեսայի մարզում Մոլդովայի հետ սահմանային անցակետին հասցված հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, երեք մարդ՝ վիրավորվել։

Նիկոլաևում հարձակման հետևանքով վնասվել է մասնավոր տուն, փլատակներից դուրս է բերվել մեկ զոհի մարմին։ Դնեպրում ռուսական հարվածներից երկու մարդ է վիրավորվել, հրդեհ է բռնկվել պահեստում և մասնավոր տանը։

Ռուսական կողմն էլ հայտնել է ուկրաինական հարվածների մասին։ Կրասնոդարի երկրամասի իշխանությունների փոխանցմամբ՝ Նովոռոսիյսկում ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխա։ Վնասվել են տներ, մանկապարտեզ։

Հայերեն

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փոշեկուլներ է ձեռք բերել

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

Հայաստանը քաղաքակրթական կամուրջ է Հնդկաստանի ու Եվրոպայի միջև. Երևանում կայացավ միջազգային համաժողով

Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Հայաստան-Լեհաստան մշակութային երկխոսություն. քննարկվել է գորգերի համատեղ ցուցադրության հնարավորությունը

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը