Մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացումը մեր ծրագրերի կարևոր մասն է. Երևանի փոխքաղաքապետ

2 րոպեի ընթերցում

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմի արդիականացումը Երևանի քաղաքապետարանի ծրագրերի կարևոր մասն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով մետրոպոլիտենի շարժակազմի և օդափոխության համակարգի հետ կապված խնդիրներին։

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ մետրոպոլիտենում երթևեկելը խնդիր է դարձել, քանի որ ուղևորները ստիպված են լինում մի քանի գնացք բաց թողնել, մինչև կարողանում են երթևեկել։

Նրա խոսքով՝ խնդիրներ կան նաև օդափոխության համակարգի հետ։

Գրիգորյանը նշեց, որ մետրոպոլիտենի շարժակազմը հնամաշ է, և նման խնդիրներ կարող են առաջանալ։ «Ծանրաբեռնվածության մասով ես համաձայն եմ Ձեր ասածի հետ։ Օդափոխության մասով էլ՝ 80-ականներին արտադրված շարժակազմը, բնականաբար, գուցե ժամանակակից ստանդարտներին համապատասխան օդափոխության համակարգ չունենա։ Բայց ոչ միայն մետրոյի, այլև վերգետնյա տրանսպորտի դեպքում անվիճելի է, որ մենք շարժակազմի արդիականացման ենք գնում, և վստահ եմ, որ մետրոն այս առումով ևս բացառություն չի կազմելու»,- ասաց փոխքաղաքապետը։

Գրիգորյանը տեղեկացրեց, որ մետրոյի շարժակազմի վերանորոգման և նոր շարժակազմ ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ «Մրցույթն արդեն իսկ իրականացվել է, և հիմա Կառավարությունից հենց այդ ֆինանսավորումը ստանալու փուլում ենք, որպեսզի առկա շարժակազմը, որը հնարավոր էր վերանորոգել, վերանորոգվի։ Ինչպես նաև մեր Ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից նոր շարժակազմի ձեռքբերման ուղղությամբ համապատասխան նախագիծն իրականացվում է։ Մետրոպոլիտենի արդիականացումը մեր ծրագրերի կարևոր մաս է»,- նշեց նա։

Հայերեն

«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մրցաշարը կլինի ավանդական

ԱՄՆ-ի կողմից տնտեսական շրջափակման պատճառով Կուբան վերջին մեկ տարվա ընթացքում կորցրել է ավելի քան 8 միլիարդ դոլար

ՄԱԿ-ում հայտնել են, որ անտառային հրդեհների ծուխը հանգեցնում է տարեկան 100 000 հավելյալ մահվան դեպքերի

Երևանը կընդունի 2029 թվականի հեծանվահրապարակի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Ռուսաստանը եռօրյա դադարից հետո զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Լավրովն անհնար է համարում Սև ծովում նավերին հասցվող հարվածների մորատորիումի վերահսկումը

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարը

Արարատ Միրզոյանը Ռիգայում հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ

Երևանում ուղևորափոխադրումներից օրական հավաքագրվում է մոտ 80 միլիոն դրամ. Ավինյան

Հագուստի մանրածախ առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք