Թուրքագետը համոզված է, որ Թուրքիայի և Հունաստանի միջև վերջին հակասությունները չեն հանգեցնի առճակատման

4 րոպեի ընթերցում

Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Թուրքիայի և Հունաստանի միջև առաջացած նոր հակասությունները մեծ վտանգ չեն ներկայացնում և չեն վերաճի բախման, պարզապես գրանցվել է հերթական սրացումներից մեկը, որի հիմքում կա երկու հանգամանք։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ Թուրքիայի և Հունաստանի միջև վերջին օրերին ի հայտ եկած սուր հակասություններին՝ նշելով դրանց դրդապատճառները։

«Ի հայտ են եկել կոնկրետ խնդիրներ։ ԵՄ-ն որոշել է Կիպրոսին կապել իր էներգետիկ համակարգի հետ, որովհետև վերջինս ԵՄ անդամ միակ երկիրն է, որը ներգրավված չէ այդ համակարգի մեջ, ուստի դա արվում է Հունաստանի միջոցով, ինչն էլ, բնականաբար, առաջացրել է Անկարայի ուժեղ հակազդեցությունը։ Թուրքական կողմը գտնում է, որ Միջերկրական ծովի հատակով էլեկտրաէներգիայի մալուխ անցկացնելու համար անհրաժեշտ է իր համաձայնությունը, մինչդեռ Հունաստանն ու Կիպրոսը պնդում են, որ դրա կարիքն ամենևին չկա։ Ապագայում կարող է իրականություն դառնալ ևս մեկ նախագիծ, որի համաձայն՝ ԵՄ էներգետիկ համակարգին կարող է նույն կերպ միանալ նաև Իսրայելը, սակայն այդ մասին դեռ միայն խոսում են, թեև դրա իրականացումն իր հետ կբերի մեծ փոփոխություն Միջերկրական ծովի արևելյան հատվածում»,- նշեց Սաֆրաստյանը։

Նա հավելեց, որ Անկարան չի կարող անտեսել ևս մեկ հանգամանք. երկու շաբաթ առաջ Հունաստանի և Իսրայելի միջև կնքվեց համաձայնագիր, որի հիմքում մի քանի միլիարդ դոլար արժողությամբ ծրագիրն է։

«Այդ ծրագրի համաձայն՝ Իսրայելի հակաօդային եռաշերտ պաշտպանական համակարգը, որն ուղղված է ինքնաթիռների, հրթիռների ու ԱԹՍ-ների դեմ, պետք է տեղակայվի նաև Հունաստանում՝ բարձրացնելով վերջինիս պաշտպանական հնարավորությունները, ինչն էլ, բնականաբար, առաջացրել է թուրքական կողմի դժգոհությունը»,- ասաց մեր զրուցակիցը։  

Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ մյուս դրդապատճառը Մերձավոր Արևելքում ընթացող մրցակցությունն է Թուրքիա-Սաուդյան-Արաբիա-Պակիստան դաշինքի և Հունաստան-Կիպրոս-Իսրայել խմբավորման միջև։

«Այժմ տեսանելի են երկու բևեռների սաղմերը։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ թուլացնելու է իր ազդեցությունը մերձավորարևելյան տարածաշրջանում, հետևաբար բացը լրացնելու համար տեղի ազդեցիկ երկրների միջև ընթանում է մրցակցային ուժեղ պայքար։ Ռազմավարական առումով մեծ կշիռ ունեցող Թուրքիան և Իսրայելը հայտնվել են պայքարի առաջնագծում, որի նպատակը տարածաշրջանում գերիշխող դիրքեր ունենալն է»,- նշեց թուրքագետը։

Սաֆրաստյանի համոզմամբ՝  Թուրքիայի և Հունաստանի միջև վերջին հակասությունները չեն հանգեցնի արտառոց բախման։

«Այդ խնդիրն ի վերջո կգտնի ինչ-որ լուծում, որովհետև երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են և հանդիսանում են ԱՄՆ-ի դաշնակիցները։ Այս դեպքում հնարավոր առճակատման մասին խոսելու հիմքեր պարազապես չկան»,- եզրափակեց Սաֆրաստյանը։

Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը կրկին մեծացել է։ Թուրքական ինքնաթիռներն ու անօդաչու թռչող սարքերը վերսկսել են թռիչքները հունական կղզիների վրայով, ինչը մտահոգություն է առաջացրել Աթենքում։ Հույն պաշտոնյաները կարծում են, որ Անկարան բնապահպանական նախագծերն օգտագործում է որպես պատրվակ՝ վիճելի ջրերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

Նոր հակամարտություն է հասունանում նաև Միջերկրական ծովում իրականացվելիք նախագծի (Great Sea Interconnector) առթիվ, որի միջոցով Հունաստանը ևԿիպրոսը, իսկ հետագայում նաև Իսրայելը կմիանան Եվրամիության էներգետիկ համակարգին։ Թուրքական կողմը պնդում է, որ նախագիծը պետք է արժանանա Անկարայի հաստատմանը, սակայն Աթենքն ու Նիկոսիան այդ պահանջը համարում են իրենց իրավունքների խախտում։

Հայերեն Русский Türkçe

Լավրովն անհնար է համարում Սև ծովում նավերին հասցվող հարվածների մորատորիումի վերահսկումը

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարը

Արարատ Միրզոյանը Ռիգայում հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ

Երևանում ուղևորափոխադրումներից օրական հավաքագրվում է մոտ 80 միլիոն դրամ. Ավինյան

Հագուստի մանրածախ առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք

Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և ծանրաբեռնի Երևանի փողոցները. Ավինյան

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ. Քննչական կոմիտե

Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից գողացել են 4 նկար՝ 9 միլիոն եվրո արժողությամբ

Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում

Գավառ համայնքում անցկացվեց գաստրոփառատոն