Եվրոպա

ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Գրենլանդիայում. ֆոն դեր Լայեն

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Գրենլանդիայում. ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Գրենլանդիա այցի երկրորդ օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԵՄ-ն 2026-2027 թվականներին կղզում 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

ԵՄ գործադիր մարմնի ղեկավարը նշել է, որ Եվրամիության միջոցները կհատկացվեն Գրենլանդիայում կարևորագույն հանքանյութերի, արբանյակային կապի և վերականգնվող էներգիայի ոլորտներին։

«ԵՄ-ն լիակատար համերաշխություն է հայտնում Դանիայի Թագավորությանը և Գրենլանդիայի ժողովրդին», - մամուլի ասուլիսում ասել է ֆոն դեր Լայենը։

Գործակալությունը նշում է, որ ֆոն դեր Լայենի այցն արտացոլում է Արկտիկայի աշխարհաքաղաքական կարևորության աճը խոշոր տերությունների համար, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը և Եվրոպան:

Եվրահանձնաժողովի նախագահը երկօրյա այցով Գրենլանդիա է ժամանել սեպտեմբերի 6-ին՝ ցույց տալու ԵՄ-ի աջակցությունը Դանիային և նրա կազմի մեջ մտնող ինքնավար կղզուն՝ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին, որ Գրենլանդիան պետք է անցնի ԱՄՆ-ի վերահսկողության տակ: Այցի առաջին օրը ֆոն դեր Լայենը հանդիպել է Դանիայի և Գրանլանդիայի վարչապետների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում