Հրշեջ-փրկարարները մարել են Ոսկեվազ գյուղում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 5-ին, ժամը 19։27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությքունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին, մարվել՝ 21:15-ին։ Գործարանի տարածքում այրվել է մոտ 150 քմ շինաղբ։

Հայերեն