1 րոպեի ընթերցում
ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում և պետբյուջեի միջոցներով ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ վերանորոգվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Մարտունիի Ս․ Դարբինյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 440 միլիոն դրամ։ Ծրագրով նախատեսված է տանիքի, հատակի, սանհանգույցների, էներգամատակարարման, ջեռուցման, ջրամատակարարման համակարգերի վերանորոգում, նոր դռների տեղադրում, բացօթյա մարզահրապարակի կառուցում, այլ աշխատանքներ։ Արդեն իրականացվել է ընդհանուր աշխատանքների շուրջ 30-40 տոկոսը։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերին։