Վատիկանի բարձրաստիճան դիվանագետը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերը Մոսկվա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ քննարկել է միջազգային օրակարգի հարցեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Վատիկանի պետքարտուղարության հաղորդագրության մեջ։

Բացի այդ, արքեպիսկոպոս Գալագերն Ուկրաինայում ուղղափառ հավատացյալների իրավիճակը քննարկել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ միտրոպոլիտ Անտոնիի (Սևրյուկ) հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է հանդիպմանը ներկա Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի խորհրդական ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը։

Օգոստոսի 25-ին Գալագերի հետ բանակցություններ է վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Գալագերի այցը Մոսկվա սկսվել է օգոստոսի 24-ին։ Սպասվում է, որ նա օգոստոսի 27-ին ժամը 19:00-ին պատարագ կմատուցի Մոսկվայի Ամենասուրբ կույս Մարիամի անարատ հղիության կաթոլիկ մայր տաճարում։

Եվրոպա

Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը

Հայերեն