«Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի
1 րոպեի ընթերցում

Կառավարության որոշմամբ թույլատրվել է Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում գտնվող «Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանի քաղաքի Սասունցի Դավթի 27 հասցե տեղափոխումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ հիմնավորման՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի՝ մոնումենտալ արվեստի հուշարձանի նյութական պահպանության լավագույն շահն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել հուշարձանի տեղափոխումը հանրության համար հասանելի, բարենպաստ տեսողական ընկալման պայմաններ ապահովող համահունչ և հարմարավետ միջավայր:
Որոշմամբ առաջարկվում է վերջինիս տեղափոխումը Բարեկամության այգի՝ կատարելով հիմնանորոգման աշխատանքներ:
Բարեկարգվելու է տվյալ տարածքը և լինելու է ավելի հարմարավետ, մեծ տարածքով՝ մարդկանց այցելության համար:
Արդյունքում՝ այգին կլինի բարեկարգված, ընդլայնված և տեղափոխվող հուշապատը կլինի իր նախկին պատմական տեսքով։