1 րոպեի ընթերցում
Ռուսաստանը բոլոր իրավական միջոցները կօգտագործի իր շահերը պաշտպանելու համար, եթե իր սառեցված ակտիվները բռնագրավվեն եվրոպական երկրների կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը կօգտագործի իր իրավական միջոցների ողջ զինանոցը՝ իր շահերը պաշտպանելու և նման որոշումներ կայացնողների ու իրականացնողների նկատմամբ իրավական հետապնդում իրականացնելու համար», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Պեսկովի խոսքով՝ ռուսական ակտիվների նման բռնագրավումը «կլինի անօրինական գործողություն, դա կունենա իրավական հետևանքներ»։