Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ճանապարհահատվածում ընթանում են միջին նորոգման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Մ-9, /Մ-2/ (Նորավանի խաչմերուկ)-Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին իրականացվում է միջին նորոգում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ ճանապարհաշինական աշխատանքներին և տուրիստական հոսքերին չխոչընդոտելու, խցանումներ չառաջացնելու համար դեպի Կապան, Մեղրի կամ հակառակ ուղղությամբ ուղևորվող բեռնատարների ու կցորդիչով մեքենաների վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Տաթև-Լծեն ճանապարհով։

Հայերեն Русский