Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Իրաքի շրջաններից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքները, որոնց ազդեցության տակ վերջին երեք օրերին գտնվում էր Հայաստանը,  օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած կնահանջեն՝ իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նրա խոսքով՝ օգոստոսի 27-ի երեկոյան, ինչպես նաև օգոստոսի 28-31-ին՝ գիշերային և հետկեսօրյա ժամերին, շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։

«Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 27-30-ին՝ օգոստոսի 26-ի համեմատ, ցերեկային ժամերին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով»,-նշել է Սուրենյանը՝ հավելելով, որ օգոստոսի 29-ին և 30-ին հանրապետության ամենաշոգ գոտիներում՝ Արարատյան դաշտում, Երևանում և Սյունիքի ցածրադիր հատվածներում, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը չի գերազանցի 30-32 աստիճանը։

Հայերեն English Русский

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն

Զապորոժիեում ռուսական ավիահարվածների հետևանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը

Երևանը տոնում է 2808–ամյակը․ Տիգրան Ավինյանը հրավիրել է միասին նշելու քաղաքի օրը

Պանամայում երկրաշարժից առնվազն 27 մարդ է տուժել, վնասվել է ավելի քան 400 շինություն

ՀԷՑ-ի մարզային մասնաճյուղերին կտրամադրվեն 25 նոր մեքենա և երեք ավտոաշտարակ

Թրամփը հայտարարել է ՌԴ-ից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիք մատակարարելու պայմանավորվածության մասին