Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» հայտարարել են լուծարման մասին

2 րոպեի ընթերցում

Քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» (ՍԴՈւ, SDF) լուծարվել են։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին հայտարարել է խմբավորման առաջնորդ Մազլում Աբդին։

«Մենք այսօր հայտարարում ենք «Սիրիական դեմոկրատական ուժերի» առաքելության ավարտի մասին և լիակատար պատասխանատվությամբ հայտարարում ենք որպես անկախ ռազմական ուժ դրա լուծարման և պետական ​​ինստիտուտներին լիակատար ինտեգրման մասին»,- հայտարարել է ՍԴՈւ-ի հրամանատար Մազլում Աբդին։

Syria TV-ի փոխանցմամբ՝ Դամասկոս ժամանած Աբդին ռազմական, անվտանգության և վարչական չլուծված հարցերի շուրջ բանակցություններ է վարել սիրիացի պաշտոնյաների, այդ թվում՝ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ։

Սիրիայի կառավարությունը և ՍԴՈւ-ն, որն ԱՄՆ-ի աջակցությամբ օգնեց հաղթել «Իսլամական պետությանը» և վերահսկում էր Սիրիայի հյուսիսային և արևելյան մասերը, հունվարին համաձայնության էին եկել սիրիական պետության մեջ քուրդ զինյալների փուլային ինտեգրման շուրջ, որը Վաշինգտոնն անվանել էր «պատմական հանգրվան»։

Գործարքը կնքվել է կարճ ժամանակ անց, երբ Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորած կառավարական ուժերը հունվարին հարձակում էին սկսել՝ գրավելով ՍԴՈՒ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների մեծ մասը։

Քրդական ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումները, որոնք կազմում էին ՍԴՈՒ-ի միջուկը, արդեն ինտեգրվել էին պետական ​​ուժերի մեջ, իսկ նրանց հրամանատար Սիփան Համոն մարտ ամսին նշանակվել էր երկրի արևելյան տարածքների պաշտպանության փոխնախարար։

Հայերեն English Русский

Եմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավ

Երևանում Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է

Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Հարություն Խաչատրյանը

Նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով Մասիսում փորձել են ծառեր հատել. 3 անձ ձերբակալվել է

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբ

ՀՀ նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության վերաբերյալ քրեական վարույթով

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում քննարկվել է նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը

Ուգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները

Հայաստանում սպասվում են տեղումներ. մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է