Իրանի և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են ընթացող բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման բին Ջասիմ Ալ Թանին օգոստոսի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով QNA գործակալությունը, այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«Նրանք քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Օմանի Սուլթանության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ընթացող բանակցությունները՝ Հորմուզի նեղուցով ժամանակավոր համատեղ նավագնացության միջանցք ստեղծելու, ինչպես նաև նեղուցից ականները մաքրելու համատեղ ծրագրի շուրջ», — ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ալ Թանին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է «Կատարի պետության լիակատար աջակցությունը դիվանագիտական ջանքերին և բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են ծովային նավագնացության ազատությունն ապահովող լուծում գտնելուն, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղություն երաշխավորող համաձայնության հասնելուն»։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները