Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

3 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները չի բացառում Իրանին հարվածների վերսկսման հնարավորությունը, բայց հիմք է ընդունում այն հանգամանքը, որ այժմ ամենից շատ Թեհրանին կվնասի  տնտեսական ճնշումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը Վիսկոնսինի նահանգի Օշկոշ քաղաքում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Mango News լրատվական հարթակը:  

Նա բացասաբար է պատասխանել այն հարցին, թե հարկ է արդյոք իրադրությունը հասկանալ այնպես, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին այժմ դադարեցված են:

«Ոչ: Եթե մեզ անհրաժեշտ լինեն կինետիկ հարվածներ, ապա մենք դրանք կհասցնենք: Եթե Իրանն այնքան հիմար վարվի, որ գերագնահատի իր հնարավորությունները կամ կռվի բռնվի ԱՄՆ զինված ուժերի հետ, ապա մենք կանենք այն, ինչ պետք է անենք», - ասել է Պենտագոնի ղեկավարը:

«Սակայն մենք գիտենք, որ այժմ ամենից ուժգին նրանց կվնասի տնտեսական ճնշումը: Թեև մենք ոչ մի կերպ չենք հրաժարվում հարվածներից, որտեղ էլ որ լինի՝ Հորմուզի նեղուցում թե Իրանի շուրջը», - հավելել է Հեգսեթը:

Նրա խոսքով՝ «միակ ընտրությունը», որ ունի Իրանը,  «բանակցություններ վարելն է միջուկային ծրագրի շուրջ», ինչը  պահանջում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը օգոստոսի 24-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը պլանավորում է կտրուկ խստացնել միակողմանի պատժամիջոցների ռեժիմն Իրանի նկատմամբ՝ մտադրվելով ամբողջությամբ արգելափակել Թեհրանի եկամտի աղբյուրները: Ընդ որում, Բեսենթը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ կլինի երկրորդային պատժամիջոցներ կիրառել ցանկացած երկրի նկատմամբ, որը կհրաժարվի կատարել նոր հակաիրանական սահմանափակիչ միջոցները: ԱՄՆ ֆինանսների նախարարը նաև այդ պետություններին սպառնացել է զրկել ամերիկյան դոլարի հասանելիությունից:

Ըստ Սպիտակ տան տարածած հաղորդագրության՝ օգոստոսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեկնարկել է «Տնտեսական վտարանդի» գործողությունը՝ «աննախադեպ արշավ, որի նպատակն է կտրել Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական կենսապահովման բոլոր շղթաները», մինչև Իրանը մենակ մնա:

Իրան

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները