Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի քաղաքականությունը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը և ևս յոթ իսլամական երկրներ դատապարտել են Իսրայելի  քաղաքականությունը

Թուրքիայի և յոթ այլ իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Իսրայելի շարունակական  քաղաքականությունը Պաղեստինի տարածքում և մերժել Արևելյան Երուսաղեմից արևելք գտնվող E1 բնակավայրերի ծրագիրը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է թուրքական նախարարության կողմից տարածված համատեղ հայտարարության մեջ։

«Թուրքիայի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի, Հորդանանի, Պակիստանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ արտաքին գործերի նախարարները միանշանակ դատապարտում են Իսրայելի շարունակական անօրինական  քաղաքականությունը Պաղեստինի օկուպացված տարածքում և կտրականապես մերժում են E1 բնակավայրերի ծրագիրը։ Նրանք նաև դատապարտում են բռնության գործողությունները, որոնք կատարվել են բնակավայրերի կողմից՝ Իսրայելի օկուպացիոն իշխանությունների աջակցությամբ, պաղեստինցի ժողովրդի և նրանց սեփականության դեմ։ Նախարարները ընդգծում են, որ նման գործողությունները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի խախտում են և լուրջ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար», - ասվում է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում