Միգրանտներին սկսել են վտարել Սեուտայի լողափից
2 րոպեի ընթերցում

Իսպանիայի ոստիկանությունը և քաղաքացիական գվարդիան օգոստոսի 20-ի առավոտյան գործողություն են սկսել՝ Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա ինքնավար քաղաքի Էլ Տրամպոլին լողափից շուրջ 4000 անօրինական միգրանտներին վտարելու համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ El Mundo թերթը հաղորդում է, որ շուրջ 30 ոստիկանական ավտոմեքենա շրջապատել է կես կիլոմետր ձգվող տարերային ճամբարը, որն անօրինական միգրանտները կառուցել էին հուլիսի վերջին Մարոկկոյի կողմից սահմանի զանգվածային խախտումից հետո:
Հրատարակության տվյալներով՝ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը մտադիր է անօրինական միգրանտներին տեղափոխել քաղաքում կառուցվող ժամանակավոր կենտրոններ՝ նրանց ապաստան տրամադրելու դիմումները քննարկելու և, մեծ մասամբ, Մարոկկո նրանց վերադարձի գործընթաց սկսելու համար: Թերթը նշում է, որ ոստիկանությունը և տեղի իշխանություններն օգոստոսի 19-ի երեկոյան ճամբարները քանդելու որոշում են ընդունել:
Հուլիսի վերջին շուրջ 72 000 անօրինական միգրանտ կարողացել էր Մարոկկոյից ծովով և ցամաքով հասնել Սեուտա, որի բնակչությունը կազմում է 80 000 մարդ։ Անօրինական ներգաղթյալների մեծ մասը հաջորդող օրերին կամավոր կերպով վերադարձել է Մարոկկո, սակայն մի քանի հազար միգրանտ շարունակում է մնալ Սեուտայում։
Ճգնաժամի ֆոնին Մադրիդը որոշել է գործի դնել զինվորականներին՝ բնակավայրում անվտանգությունն ապահովելու նպատակով: