Հայաստան

CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի նիստին քննարկվել է Առաջնորդների գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական հարցերը

1 րոպեի ընթերցում

CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի նիստին քննարկվել է Առաջնորդների գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական հարցերը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, նիստի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը գործընկերների հետ քննարկել է Առաջնորդների գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական հարցերը՝ անդրադառնալով աշխատանքային խմբերի ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին։

Առանձին անդրադարձել են «Մերիդիան» էքսպոկենտրոնում իրականացվող ընթացիկ աշխատանքներին, տարածքի նախապատրաստման և ենթակառուցվածքների բարեկարգման ընթացքին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին։

Քննարկել են նաև առողջապահական և համաճարակների կանխարգելման միջոցառումների կազմակերպման, բուժկետերի տեղակայման և անհրաժեշտ պայմանների ապահովման հետ կապված հարցերը։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ CBD COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով․ բոլոր ուղղություններով հետևողականորեն առաջ է տարվում կազմակերպչական և ենթակառուցվածքային աշխատանքները՝ համաժողովը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում