1 րոպեի ընթերցում
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Երկուստեք բարձր են գնահատվել Հայաստան-Հնդկաստան դինամիկ զարգացող հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների աճող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը: