ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ, օգոստոսի 18-ին Reuters-ին հայտնել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքն Իսրայելի կողմից Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Իդլիբի նահանգում ավիաբազային հարվածներից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Բարաքը, որը նաև ԱՄՆ դեսպանն է Թուրքիայում, ասել է, որ Անկարան իսրայելական հարվածների մասին չի տեղեկացվել, և, «հետևաբար, կարող էր ողջամտորեն պատրաստել իր սեփական պատասխանը», երբ տեսել է դեպի իր տարածքի հյուսիս ուղևորվող օդանավ։

«Բարեբախտաբար, սառը դատող մարդիկ կարողացան կանխել իրավիճակի հետագա վատթարացումը», - Reuters-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Բարաքը։

Թուրքիան դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու ազ-Զուհուրի ավիաբազային հասցված հարվածները։ Սիրիայի ԱԳՆ-ն նույնպես խստորեն դատապարտել է հարձակումը։

Բարաքը նշել է, որ Իսրայելի կողմից սիրիական ավիաբազային հարվածներն «արտացոլում էին այն ընկալումը՝ ճշգրիտ թե սխալ, որ Թուրքիան մոտ ապագայում կարող է մեծացնել իր ներկայությունն այդ բազայում»։

«Սա ընդգծում է Իսրայելի, Սիրիայի և Թուրքիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ՝ ապագայում թյուրըմբռնումները կանխելու համար», - ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ այժմ առաջնահերթությունը լարվածության թուլացնումն է։

Հակամարտությունների լուծման մեխանիզմը հաղորդակցման ուղի է, որը նախատեսված է ռազմական կամ քաղաքական գործիչների միջև թյուրըմբռնումները կամ պատահական բախումները կանխելու համար։

Թուրքիայի սահմանից մոտ 70 կմ արևելք գտնվող ավիաբազան 2013 թվականից ի վեր չի գործում։ Սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ ավիաբազայի թռիչքուղուն և պահեստներին իսրայելական ավիահարվածների հետևանքով արձանագրվել է նյութական վնաս, տուժածներ չկան։

Սիրիան և Իսրայելը լարվածության թուլացմանը նվիրված մի քանի քննարկում են անցկացրել այն բանից հետո, երբ Սիրիայի ապստամբ ուժերը ներկայիս նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հրամանատարության ներքո 2024 թ. դեկտեմբերին տապալեցին  այդ ժամանակ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը։

Թոմ Բարաքը նշել է, որ սիրիական ավիաբազայի վրա հարձակման միջադեպը ցույց է տալիս «այս ջանքերն ակտիվացնելու և գործընթացն ընդլայնելու անհրաժեշտությունը»։ Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն իսկ նպաստում է կողմերի միջև տեղեկատվության փոխանակման և երկխոսության մեխանիզմի ստեղծմանը։

Իսրայելը չի մեկնաբանել սիրիական ավիաբազային հարվածները, սակայն հայտարարել է, որ Դամասկոսը հայտնվել է Իսրայելի հետ անվտանգության ստատուս քվոն խախտելու եզրին՝ թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում։

Թուրքիա

Իսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար