Մարտունիում բացվել է գեղանկարիչ Արամայիս Խլղաթյանի «Հոգու հայրենիք 2» ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունիի մասնաճյուղում բացվել է գեղանկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ Արամայիս Խլղաթյանի «Հոգու հայրենիք-2» գեղանկարչական անհատական ցուցահանդեսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունիի մասնաճյուղի տնօրեն Անահիտ Գևորգյանը, ավելի քան կես դար ստեղծագործող Արամայիս Խլղաթյանն իր արվեստով ու նվիրումով անգնահատելի ավանդ է ունեցել Մարտունիում կերպարվեստի զարգացման գործում․ նա հիմնադրել է տեղի գեղարվեստի դպրոցը՝ կրթելով սերունդներ, ինչպես նաև հեղինակել մի շարք քանդակագործական ու գեղանկարչական սիմպոզիումներ։

Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 50 գեղանկարները մարդկանց ու սերունդներին փոխանցում են հայրենի բնաշխարհի, լեռների ու ձորերի առանձնահատուկ հմայքը։

Անահիտ Գևորգյանի բացման խոսքից հետո ելույթ են ունեցել  ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Վարպետ Թաթոս) և օրվա հերոսը՝ Արամայիս Խլղաթյանը։

Միջոցառման ընթացքում ազդարարվել է նաև Մարտունիում 10 գեղանկարչի մասնակցությամբ եռօրյա պլեներային աշխատանքների մեկնարկը։

Մարտունիի համայնքապետարանի ֆինանսավորմամբ իրականացվող նախագծի ավարտին հեղինակներն իրենց աշխատանքներից մեկական գործ կնվիրեն համայնքին՝ համալրելով սիմպոզիումի արդյունքում արդեն ստեղծված 47 աշխատանքների հավաքածուն։

«Հոգու հայրենիք- 2» ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 20-ը։

Գեղանկարիչ Արամայիս Խլղաթյանի տեղեկացմամբ՝ օգոստոսի 18-ի դրությամբ եռօրյա գեղանկարչական պլեներային աշխատանքներն արդեն ավարտված են, ու մի քանի օրից Մարտունի համայնքի բնաշխարհը պատկերող գեղանկարչական աշխատանքները կներկայացվեն ցուցադրության։

Հայերեն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 6-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. Դատախազություն

Վիետնամի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Կասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունը

Մարտունիում բացվել է գեղանկարիչ Արամայիս Խլղաթյանի «Հոգու հայրենիք 2» ցուցահանդեսը

Եմենի կառավարական ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում 133 գործողություն են անցկացրել հութիների դեմ

Դդմաշենի փողոցները հիմնանորոգվում են

Հրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից

Դատախազը դատարան է հանձնել ապօրինի օրինականացված շինությունների և համայնքապատկան հողամասի օտարման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հարցումները ցույց են տվել Թրամփի վարկանիշի ամենացածր մակարդակը նրա նախագահության շրջանում

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են